Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցիները Կարենին վերադարձնելու դեպքում՝ աշխարհով մեկ ծիծաղի առարկա կդառնային. 168.am

Օգոստոս 08,2014 17:00

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական պաշտոնական այդ հայտարարությունները՝ դիվերսիոն խմբի հայտնաբերման և ոչնչացման մասին՝ անլուրջ ու զավեշտալի համարեց.

«Քաղաքացիական մարդուն ներկայացնում են դիվերսանտ, ինչպես այն ժամանակ հիվանդ պապիկին էին նույնկերպ ներկայացնում։ Ո՞ւր են իրենց ասած չորս սպանվածները: Եթե Կարեն Պետրոսյանին հետ վերադարձնեին, պարզ է, որ ծիծաղի առարկա էին դառնալու աշխարհով մեկ, քանի որ այդ մարդը առողջական՝ հոգեկան խնդիրներ ուներ, երբևէ զինվորական չի եղել: Կարեն Պետրոսյանի համագյուղացիներն են այդ մասին տեղեկացրել, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Իսկ ես էլ չհավատալու պատճառ չունեմ, ես իրեն չեմ ճանաչում, նա զինվորական չի եղել: Փաստ է, որ նա մահացել է»:

Մեր հարցին՝ Կարեն Պետրոսյանը մահացե՞լ է, թե՞ սպանել են, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը՝ առավել հավանական է, որ սպանել են նրան»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031