Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում են գտնվում խաղաղության պաշտպանների միջազգային խմբի ներկայացուցիչները

Օգոստոս 11,2014 16:05
lxh

Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում:

Այսօր հյուրերը հանդիպել են Արցախի գործադիր իշխանության ղեկավար Արա Հարությունյանի հետ: Հանդիպմանը նրանք հետաքրքրվել են Արցախի կառավարության գործունեությամբ, ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական խնդիրներով:

Կորեացի հյուրերը վարչապետին հրավիրել են մասնակցելու սեպտեմբերի 15-19-ը Սեուլում կայանալիք միջազգային համաժողովին, որին հրավիրված են նաև նախկին և ներկա նախագահներ ու վարչապետներ, քաղաքական, կրոնական միջազգային կազմակերպությունների և տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

Նշենք, որ Միջազգային երիտասարդական խաղաղության խումբը 251 երիտասարդական կազմակերպությունների և համալսարանների միավորում է 72 երկրից:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031