Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առիթով

Օգոստոս 12,2014 11:21

Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ երազանքների իրականացում, անկոտրում կամք և վճռականություն` ի շահ մեր հայրենիքի և մեր պետականության: Ձեր նպատակներից ու ձգտումներից, ձեր գիտելիքներից ու աշխատանքից է մեծապես կախված մեր երկրի , մեր հայրենիքի ապագան:

Ուստի և բնական է, որ երիտասարդության հարցերը մշտապես մեր պետության ուշադրության կենտրոնում են, և պետությունն անում է հնարավորը ձեր ինքնադրսևորման, կայացման ու զարգացման համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական, իրավական, հոգևոր-մշակութային պայմաններ և երաշխիքներ ապահովելու համար:

Ես կոչ եմ անում ձեզ լինել գործունյա, դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, ունենալ վառ ու համարձակ երևակայություն, և ես վստահեցնում եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր դժվարությունները և հասնել ցանկալի արդյունքների: Հենց երիտասարդությունն է իր մեջ կրում հայրենասիրության վառ գաղափարները, և հայ երիտասարդներն են նաև ողջ աշխարհին լավագույնս ներկայացնում մեր հայրենիքը:

Սիրելի երիտասարդներ, հիշեք, որ դուք եք կերտում մեր այսօրը և հպարտորեն քայլում դեպի ապագա:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ անսպառ ուժ ու եռանդ, հարուստ գիտելիքներ, չնվազող ոգևորություն և վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր ծրագրերով ու գործունեությամբ պատրաստ է մշտապես սատարել ձեզ՝ ծառայեցնելու ձեր ստեղծագործ ներուժն ու կարողություններն ի նպաստ ձեր լավագույն ներկայի ու ապագայի կերտմանը, ինչպես նաև մեր հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031