Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման ընթացքում քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը

Օգոստոս 14,2014 13:13

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի և Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանի, վարչության անդամ և մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը` մասնավորապես շփման գծում վերջին օրերին տիրող վիճակը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր։

Երկուստեք կարևորվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կարևորությունն ու հնարավոր զարգացման հեռանկարները։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031