Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա գտնվեց ԱԻՆ սերվերային կենտրոնի բացմանը (ֆոտոշարք և տեսանյութ)

Օգոստոս 15,2014 15:46

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Արտակարգ իրավիճակների նախարարությունում էր: Սա վարչապետի առաջին այցն  էր ԱԻՆ:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վարչապետին այսօր ներկայացրեց  նախարարության ենթակայության տակ գտնվող տեխնիկան՝ զրահապատ մեքենաները, փրկարարական մեքենաները, բժշկական սարքավորումները: Նաեւ հատուկ վարժանքների միջոցով վարչապետին ներկայացվեցին հրդեհաշիջման եւ այլ փրկարարական աշխատանքները: Վարչապետը եղավ ԱԻՆ թանգարանում, ճգնաժամային կետրոնում, ներկա գտնվեց  սերվերային կենտրոնի բացմանը: Իր այցի վերջում վարչապետը պարգեւատրումներ եւ կոչումներ շնորհեց նախարարության աշխատակիցներին:

ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ներկայացրեց սերվերային կենտրոնի հնարավորությունները. «Աղետի դեպքում, երբ մի նախարարություն շարքից դուրս գա, սերվերային կենտրոնի միջոցով հնարավոր կլինի ղեկավարել բոլոր նախարարությունները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Երիցյանը ներկայացրեց, որ այս տարի Գառնիում բացվելու է միջազգային սեյսմիկ կենտրոնը, որտեղ տեղադրված է լինելու 365 մետր երկարությամբ դեֆորմոգրաֆ. «Որքան երկար է դեֆորմոգրաֆը, այդքան ճշգրիտ կարող է ցույց տալ երկրի կեղեւի շարժը, որը գտնվում է վաթսուն մետր խորության վրա»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Վարչապետն էլ իր հերթին դրական գնահատեց ԱԻ նախարարության կողմից տարված աշխատանքները եւ նշեց, որ ոգեւորված է պատրաստակամությունից, տեխնիկակական հագեցվածությունից. «Իրոք հպարտ եմ, որ ունենք նման նախարարություն, որ ամեն վայրկյան մեր քաղաքացիների կողքին է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վարչապետին  այցի ժամանակ ուղեկցում էին կառավարության անդամները՝ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը,  եւ այլոք:

PrevPhoto
NextPhoto

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031