Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Պետության ամրությունը Գալուստ Սահակյանի «ամրության» հետ ի՞նչ կապ ունի

Օգոստոս 20,2014 10:59

Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է բյուջեի միջոցներով ԱԺ նախագահի համար թանկարժեք ավտոմեքենա գնվել, ասել է. «Դա պետության ամրության համար է, որևէ անձի համար չէ: Վաղը կամ մյուս օրը կարող է մեկ ուրիշ մարդ այդ մեքենան նստի»: Արդ, հարց տամ Գալուստ Սահակյանին. իսկ ի՞նչ է, ձեր նախորդին սպասարկած ավտոմեքենան միայն իր՝ Հովիկ Աբրահամյանի համա՞ր էր գնված, այն գնված չէ՞ր «պետության ամրության եւ ոչ թե անձի համար»։ Եվ եթե գնված էր «պետության ամրության եւ ոչ թե անձի համար» ինչո՞ւ եք փոխում։ Եվ ձեզանից հետո եկո՞ղն էլ չի փոխելու ավելի շքեղով՝ դարձյալ, իհարկե, «պետության ամրության համար»…

Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»։

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Գալուստ Սահակյանը ամեն ինչ արդարացնող է…… Տխրել պետք է, զարմանալ` ոչ

  2. Նուրան ՍիՆաՆյան says:

    Գալուստ Սահակյանը խայտառակում է Ռեսպուբլիկան։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031