Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրում` 3 հրդեհ

Օգոստոս 20,2014 11:22

Օգոստոսի 19-ը խիստ լարված օր էր Գորիսի հրշեջ ջոկատի համար: Նախորդ օրը ժամը 14-ի սահմաններում Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղի արոտավայրերում բռնկված հրդեհը հնարավոր եղավ մարել միայն օգոստոսի 19-ի առավոտյան, ժամը 8.26 րոպեին:

Խնածախում, ընդհանուր առմամբ այրվել է մոտ 400 հա չոր խոտածածկ տարածք:

Ինչպես ասում են, դեռ շունչ չքաշած, կրկին հրդեհի բռնկման ահազանգեր: Այս անգամ ` Շինուհայրի խաչմերուկում: Հրշեջները կարողացան արագորեն մարել 20 հա հրդեհը: 2-րդ ահազանգը դարձյալ Շինուհայրից էր. ենթակայանի մոտ վառվում էր 3 հա չոր խոտածածկ տարածք: Այստեղ ևս հրդեհի մեկուսացումը հաջողությամբ ընթացավ:

Իսկ 3-րդ հրդեհը Գորիսի անասնաբուժարանի մոտ էր. հրդեհվել էր 50 քմ չոր խոտածածկ տարածք:

hrdeh_Syuniq_3 hrdeh_Syuniq_1 hrdeh_Syuniq_4
Բոլոր հրդեհները հիմնականում մարդկային գործոնի արդյունք են: Որոշ վայ հողատերեր հրդեհում են հնձած իրենց արտերը, դաշտերը: Քանի որ երաշտ է, հրդեհի ճիրանները հասնում են նաև հարևան դաշտերը: Կա նաև մի այլ վարկած, որը դարձյալ մարդու ձեռքի գործն է : Մարդիկ դատարկ շշերը նետում են դաշտերը: Ու քանի որ շոգ է ու երաշտ , արևի ճառագայթների և ջարդված ապակե տարաների շփումից առաջանում է հրդեհ:
Հրդեհի բռնկման դեպքեր են արձանագրվել նաև հարևան Բերձորի մի քանի գյուղերի չոր խոտածածկ տարածքներումտարածաշրջանի, ուր Գորիսի տարածաշրջանի մի քանի գյուղերի անասնատերեր իրենց անասուններն են պահում: Հիմա այդ մարդիկ կանգնել են փակուղու առջև՝ որտեղ արածեցնել անասունները:

Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031