Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության անդամներին

Օգոստոս 28,2014 13:22

Օգոստոսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության (ԵՄՔԸ) անդամներին։

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և պատասխանել մասնակիցների հարցերին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախի երիտասարդների և ընկերակցության անդամների միջև կապերի ամրապնդման, Արցախում ԵՄՔԸ գործունեության և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031