Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի տակ է գտնվել առանց դատարանի որոշման

Օգոստոս 28,2014 17:39

Առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութ ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու փորձ կատարելու համար մեղադրվող Կարեն Դավթյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվել է առանց դատարանի որոշման:

Ինչպես հայտնել էի ավելի վաղ, օգոստոսի 26-ին առավոտյան ժամը 10:30-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման վարչության երկու աշխատակիցների հետ միասին այցելել էինք ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և վերջիններիս ներկայությամբ պահանջեցի անհապաղ ազատ արձակել Կարեն Դավթյանին, ինչն առանց պատճառաբանության մերժվեց:

Ձեզ եմ ներկայացնում ՀՀ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման վարչության կողմից 27.08.2014թ. կազմված ամփոփագիրը, որտեղից ակնհայտ երևում է, որ Կարեն Դավթյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվել առանց դատարանի որոշման:
Ամփոփագրից հստակ երևում է նաև, որ մինչև ժամը 12:00-ն քրեակատարողական հիմնարկում առկա չի եղել կալանքի տակ պահելու մասին որոշում և ավելին քրեակատարողական հիմնարկի կողմից է դատարանին տեղեկացվել որոշման բացակայության մասին:

Իսկ ժամը 12:00-ից հայտնված որոշումը, որը կայացվել էր 25.08.2014թ. և նույն օրը ստացվել էր քրեակատարողական հիմնարկում խիստ կասկածելի է թվում, չէ որ հիմնարկի պետի տեղակալը հաստատեց, որ իրենք չունեն որոշում և իրենք են տեղեկացրել դատարանին դրա մասին:

Արդեն իսկ դիմել եմ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ դատարանից ելքագրվող փաստաթղթերի հաշվառման մատյանի պատճենը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկ՝ մուտքագրվող փաստաթղթերի հաշվառման մատյանի պատճենը ստանալու համար:

Հայկազ ԳԱԼՍՏՅԱՆ
Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031