Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ Շարմազանովին. «7 անգամ չափեք, 1 կտրեք»

Սեպտեմբեր 09,2014 17:43

 

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ Կուտակային կենսաթոշակի հարցով դիմելու են ՍԴ: Նա ասաց, որ այդ նախաձեռնությանը միացել են Քառյակի ուժերը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այդ նախաձեռնության կողմնակիցները չեն ուզում փողոցի ճանապարհով հարց լուծեն եւ հուսով են, որ Սահմանադրական դատարանի միջոցով հնարավոր է հասնել պարտադիրի բաղադրիչը հանելուն:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն անդրադարձավ գյուղատնտեսական խնդիրներին, բարձր տոկոսով վարկերին, ջրի խնդիրներին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ խոսեց Սահմանադրական փոփոխությունների մասին: Նրա խոսքերով՝ «Ակնհայտ է, որ առաջիկա քաղաքական զարգացումների օրակարգում սահմանադրական բարեփոխումների հարցն է: Ակնհայտ է նաեւ, որ այս հարցում չկա կոնսենսուս: Իշխանությունը եւ որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ այս պահին դրա անհրաժեշտությունը կա: Այլ՝ բավականին լուրջ քաղաքական ուժեր, գտնում են, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Ընդունված է աշխարհում, որ ընդդիմությանը պետք է տրվեն լրացուցիչ լծակներ: Հստակ է, որ ընդդիմությունը չունի հնարավորություն, որ վերահսկի, թե ինչ է կատարվում բյուջեի հետ: Բյուջեի 70 տոկոս մասը գտնվում է «ատկատների» գոտում, Վերահսկիչ պալատը բավականին լայն, ծավալուն փաստարկներ բերեց, բայց որեւէ քայլ չարվեց, որովհետեւ ընդդիմությունը չունի լծակներ վերահսկելու այդ ամենը: Դրա արդյունքում՝ պետք է Զիմբաբվեից գան 450 հազար դոլարով սովորեցնեն, թե ինչպես պետք է ծիրան աճեցնեն: Իշխանությունն անկեղծ չի»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ խոսեց օրենքներ ընդունելու եւ 2 ամսվա ընթացքում փոփոխություններ կատարելու պրակտիկայի վերաբերյալ: Նա օրինակ բերեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքը, որը վերջերս էր ընդունվել եւ նորից օրակարգում է՝ փոփոխություններ կատարելու համար. «Որքան ուզում ես ասա, որ եկեք քննարկենք, վստահություն ներշնչող օրենք ընդունենք, որ գոնե մի քանի տարվա կյանք ունենա, միեւնույն է, մեզ լսող չկա, անելու են այնպես, ինչպես արել են»: Նա դիմեց Էդուարդ Շարմազանովին. «Այո, հարգելի պարոն Շարմազանով ջան, այնպես արեք, որ խորհրդարանի օրենքները գոնե մի քանի տարվա կյանք ունենան: Վերանայեք որոշումներ կայացնելու մշակույթը, ինչպես ժողովուրդն է ասում՝ 7 անգամ չափեք, 1 կտրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930