Լրահոս
Օրվա լրահոսը

«Ագրարային համալսարանի 70-ամյա ռեկտորը կրթօջախը հիմնադրամ է դարձրել, որ 10 տարի պաշտոնավարի»

Սեպտեմբեր 09,2014 17:49

ՕԵԿ- Ագրարային համալսարան տարածքային վեճն այսօր այլ ընթացք է ստանում: ԱԺ-ում հայտարարությունների ժամին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, խոսելով արտագաղթի խնդիրների մասին, տեղեկացրեց, թե ինչ խախտում է արել Ագրարային համալսարանի ռեկտորը. «Կան դպրոցներ, որտեղ ընդամենը 1 առաջին դասարան է ձեւավորվել, այն էլ՝ մի քանի աշակերտով: Արտագաղթի ֆոնին բազմիցս է խոսվել երիտասարդ գիտնականների հիմնախնդիրների մասին, ովքեր լքում են երկիրը: Այս մասին իր տեսակետն է հայտնել նաեւ ՀՀ նախագահը՝ ասելով, որ ԿԳ բնագավառում անհրաժեշտ է առանձնահատուկ պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, պետք է բացառել 65 եւ ավելի տարիք ունեցողներին շարունակել տնօրինել կրթօջախներ: Ագրարային համալսարանն էապես շեղվել է դրանից, եւ իր 70-ամյա ռեկտորին հաջողվել է գյուղատնտեսական ակադեմիան պետական ոչ առեւտրային կազմակերպությունից դարձնել հիմնադրամ, որպեսզի 65 տարեկանի սահմանափակումն իր վրա չազդի եւ շարունակի եւս 10 տարի պաշտոնավարել»:

Հովհաննես Մարգարյանը վստահեցրեց, որ առաջիկայում իրենք բացահայտելու են ԿԳ ոլորտում նմանատիպ տարբերակման այլ դեպքեր եւս:

Անդրադառնալով տարածքային վեճին՝ նա ասաց, որ ինքն ամեն ինչ անելու են, որ ամեն ինչ դուրս գա ջրի երես:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930