Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանում հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել

Սեպտեմբեր 09,2014 19:04
qajaran

ՀՀ  առողջապահության նախարարությունը  սեպտեմբերի 6-ին  տեղեկատվություն էր ստացել, որ Սյունիքի  մարզի  Քաջարան  քաղաքում  արձանագրվել էաղիքային  վարակիչ  հիվանդության 3 դեպք: Հետագա օրերին բուժաշխատողների կողմից կատարված բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 7 հիվանդ: Ներկայումս Գորիսի և Քաջարանի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում բուժում է ստանում  10 հիվանդ:  Նրանք գանգատվում են  բարձր ջերմությունից, դիարեայից,  սրտխառնոցից,  փսխումից (ոչ բոլորը), որովայնի շրջանում ցավերից:  Դեպքերն  արձանագրվել  են   քաղաքի   տարբեր  հասցեներում և  գրեթե միաժամանակ:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից անմիջապես կազմակերպվել և իրականացվել են դեպքերի և օջախների համաճարակաբանական  հետազոտություն, բակային համայցեր: Օջախներում  կատարվել  է եզրափակիչ  ախտահանում, լաբորատոր հետազոտության են ենթարկվել բոլոր  հիվանդները և նրանց կոնտակտավորները: Օջախներում  իրականացվել  են  հանրային իրազեկման աշխատանքներ:

Քաջարանի ստացիոնար  նմուշառման  կետերից  մանրէաբանական հետազոտության  համար  կատարվել  է  խմելու  ջրի  12 նմուշառում և  առաջնային  ցանցում մնացորդային  քլորի  որոշում:

Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում և միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը:

Հետազոտությունները և հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները   շարունակվում են:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» կոչ է անում բնակչությանը նշված ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել տեղի առողջապահական կազմակերպություն:

 

ՀՀ  առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930