Լրահոս
Օրվա լրահոսը

«Արնահոսող բազմաթիվ կանայք ենք ընդունել». Չնայած արգելքին, վիժում առաջացնող «Սայտոտեկի» ազատ վաճառքը շարունակվում է. «Մեդիալաբ»

Սեպտեմբեր 10,2014 14:00

Երեւանի բնակչուհի 36-ամյա Մանյա Հակոբյանը (անուն, ազգանունը փոխված է) օգոստոսի 11-ին 6 շաբաթական հղիությունն ընդհատելու համար ընկերուհիների խորհրդով դեղատնից «Սայտոտեկի» (Cytotec misoprostol) 8 հաբ է գնել` տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվելու համար, սակայն մեկ օր անդադար արյունահոսությունից եւ վատ ինքնազգողությունից հետո հայտնվել է հիվանդանոցում:
«Թույլ էի, շատ վատ էի զգում ինձ, երեւի սխալ եմ դեղը օգտագործել,-«Մեդիալաբին» պատմում է Հակոբյանը,- մտածեցի` ամեն ինչ անցավ, բայց էնքան վատ էի, որ հիվանդանոցում մի հատ էլ «մաքրեցին»: Դեղատանը ասեցին, որ բարդություններ հնարավոր են, բայց չէի կարծում, թե կհասնեմ մահվան դուռը»:

Չնայած օգոստոսի 1-ից, հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում «Սայտոտեկի» ընդգրկուն տարածվածությունը եւ կանանց`դեղահաբերի միջոցով տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվելու բազում անհաջող եւ ողբերգական դեպքերը, դեղի ազատ վաճառքն արգելվել է, այնուամենայնիվ շատ դեղատներում առանց դեղատոմս հասանելի է ոչ միայն «Սայտոտեկը», այլեւ դրան համարժեք ռուսական արտադրության «Միրոլյուտը» «Mirolute» (Mirolute misoprostol) եւ «Միրոպրիստոնը» (Miropristone):
«Օգոստոսի 1-ից տվյալ դեղերը բժշկի նշանակմամբ, դեղատոմսով են բաց թողնվում»,- ի պատասխան «Մեդիալաբի» հարցման պատասխանել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը:

Սակայն, ի հակառակ Կարապետյանի, «Մեդիալաբին» հաջողվել է մայրաքաղաքի շուրջ երկու տասնյակ դեղատներից «Սայտոտեկ», «Միրոլյուտ» եւ «Միրոպրիստոն» ձեռք բերել:
«Մենք արգելքի մասին ոչ մի տեղեկություն չունենք»,- «Մեդիալաբին» ասում է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի դեղատներից մեկի աշխատակիցը,-կ՞ա նման բան: Վաճառքում ունենք եւ «Սայտոտեկ», եւ համարժեք այլ դեղորայք, չնայած, երիտասարդ կանանց, ովքեր եւ հիմնական գնորդներն են մշտապես զգուշացնում ենք, որ դեղերի հետ պետք է զգույշ լինել»:

««Սայտոտեկ» այս պահին չունենք, բայց կարող ենք խորհուրդ տալ «Միրոլյուտ», որը նույն բա ազդեցությունն ունի»,-առաջարկել են այլ դեղատան աշխատակիցները:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930