Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբեր 15,2014 15:30

Անցած տարի Yerevan City-ի դիմաց ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ցույցերից մեկի ժամանակ Սամվել Ալեքսանյանին պաշտպանող նրա աշխատակիցները դանակով կտրել էին Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեքենայի չորս անվադողերը: Այդ աշխատակիցներին Նախախորհրդարանի անդամները տեսել են արարքը կատարելիս ու փախչելիս: Հետագայում այդ նույն աշխատակիցները ոստիկանական բաժանմունքում նաեւ խոստովանել են իրենց արարքները: Հիշեցնենք, որ ոստիկանությունը մերժել էր այդ անձանց դեմ քրեական գործ հարուցելու Կարո Եղնուկյանի պահանջը՝ հիմնավորելով, որ ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել ու էական վնաս չէ: Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը նախօրեին ոստիկանության քննիչ Մովսիսյանին պարտավորեցրել է քրեական գործ հարուցել. «Դատավորը զարմացած էր, թե առանց Կարո Եղնուկյանին հարցաքննելու, առանց նրան տուժող ճանաչելու՝ ինչպե՞ս են գործը կարճել: Քննիչին ու դատախազին զարմացած հարցնում էր՝ գոնե մի անգամ կանչե՞լ եք Եղնուկյանին, գուցե գար ու հիմնավոր ապացույցներ ներկայացներ»:

Պարոն Հայրապետյանի խոսքով՝ քրեական գործ հարուցելու իրենց պահանջը ոստիկանության քննիչ Մովսիսյանը մերժել էր՝ հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը, թե ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել. «Այն դեպքում, որ ամեն մի անիվը 300-400 դոլար արժե: Փորձագետը եզրակացրել էր, որ չորս անիվը միասին արժե 100.000 դրամ, ու դրանք կարելի է վերանորոգել ընդամենը 20.000 դրամով: Բայց այդ անիվները այնպես են ծակել, կողքի մասից կտրել, որ վերանորոգել հնարավոր չէ»:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930