Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլա Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2014 11:50

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն արդեն 1 տարի է՝ ապրում է Ֆրանսիայում։

– Տիկին Ալլա, այժմ ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու մասին խոսակցությունները։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման հավանականությանը։
– Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, ես չեմ հավատում, որ նրան կարող է ժողովուրդը ընտրել, ես չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանն է տարածում՝ մարդկանց վախեցնելու համար, փորձելով ահաբեկել, թե ինձնից վատ մարդ կարող է գալ։ Ես այդպես եմ մտածում։ Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հետ չի գալու։

– Բայց Ռոբերտ Քոչարյանը չի բացառում իր վերադարձի հնարավորությունը։

– Ես գիտեմ, որ ինքը նման բան հայտարարել է, բայց իր մտածելը շատ քիչ է, մտածում է, որ ինքը նորմալ մարդ է, բայց ինքը արնախում է, մարդասպան է։ Ինքը շատ մեծ կարծիքի է, բայց սխալ է մտածում։ Քոչարյանն այժմ քաղաքականություն վերադառնալու փորձեր է անում, բայց ես կարծում եմ, որ դրանք ապարդյուն փորձեր են։

– Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարի իր վերադարձի մասին, Դուք անձամբ վերադառնալո՞ւ եք ՀՀ, որպեսզի պայքարեք նրա իշխանության դեմ։

– Ոչ, որովհետեւ ինձ համար Սերժը Քոչարյանից ոչ մի բանով լավը չի, ինչի պետք է պայքարեմ Քոչարյանի դեմ, եթե Սերժն ինձ համար նույն Քոչարյանն է ու հակառակը։ Ես կարողացա՞ Սերժի դեմ 5 տարի պայքարել, չկարողացա, չէ՞, հիմա եթե Քոչարյանը գա, էլի պետք է նույնը լինի։ Իսկ եթե կամ Սերժ Սարգսյանը պետք է լինի, կամ Ռոբերտ Քոչարյանը, եթե մենք Հայաստանում այլ թեկնածու չունենք, այդ երկու արնախումները պետք է լինեն, ապա ինձ համար նրանցից որ մեկն էլ լինի՝ միեւնույն է։ 6 տարի Սերժ Սարգսյանը մեզ մատերի վրա խաղացրել է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930