Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվել է 89 հեռախոսազանգ

Սեպտեմբեր 25,2014 12:40

Երևանի քաղաքապետարան – վարչական շրջան – բնակիչ կապը սերտացնելու և քաղաքացիների բարձրացրած խնդիրներին արագ ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիներից ստացված յուրաքանչյուր ահազանգ կամ խնդիր մանրամասն ուսումնասիրվում և հնարավորին արագ լուծում է ստանում:

Սեպտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 89 հեռախոսազանգ, որոնցից 55-ին տրվել են լուծումներ, իսկ 34-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 167 հեռախոսազանգ: Դրանցից 137-ն արագ կարգով լուծվել են, 30 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման, հաջորդիվ նաև լուծման փուլում են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930