Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի գեներալ մարզպետը՝ Սերժ  Սարգսյանի հակաթուրքական ելույթի ու Սյունիքի մարզպետի նշանակման մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 19:23

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելել էր սահմանամերձ Հայկաձոր գյուղ՝ նոր վերանորոգված  գյուղապետարանի  շենքի կարմի ժապավենը կտրելու ու գյուղացիների հետ հանդիպելու:

Aravot.am-ը մարզպետի հետ գյուղի հիմնախնդիրների շուրջ զրուցելուց հետո հետաքրքրվեց , թե ինչպե՞ս կգնահատի ՄԱԿ-ում ՀՀ նախագահի՝ հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցը ուղարկող ելույթը: Ֆելիքս Ցոլակյանը, որը մինչ այդ հարցը բավական երկար խոսեց սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալ-չտալու մասին, որպես պատմաբան մանրակրկիտ ներկայացրեց Հայկաձորի պատմությունը,  գնահատականներ հնչեցնելուց բավական ժլատ գտնվեց: «Արտակարգ ելույթ էր նախագահինը»,- ասաց մարզպետը: Մեր հաջորդ հարցին, թե օրինակ՝ շիրակցիներս հպարտ ենք, որ մեր մարզպետը գեներալ է, ինչպես կգնահատե՞ք Սուրեն Խաչատրյանի պեսին նորից մարզպետ վերանշանակելու փաստը, Ֆելիքս Ցոլակյանն պատասխանեց.«Նորմալ» ու արագ հեռացավ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930