Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Առաջիկայում մի ամբողջ պառլամենտ հեղափոխական քայլեր է իրականացնելու»

Սեպտեմբեր 27,2014 14:23

Արծվիկ Մինասյանի համար Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի աշխատանքը էտալոնային է

«Շատ հստակ էր, որ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը բարձր մակարդակի ընդունելության արժանանալուց զատ արձանագրեց հստակ, չափազանց լուրջ արդյունքներ»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Չեխիա կատարած այցին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատվիրակությունը մի քանի ժամ է` վերադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ որ հանդիպումներ է ունեցել չեխ պաշտոնյանների եւ տեղի հայկական համայնքի հետ: Պատվիրակության անդամներն էին ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Արծվիկ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, պատվիարկությունը ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում մի ամբողջ պառլամենտ հեղափոխական քայլեր է իրականացնելու թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թե՛ տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքի փոփոխությամբ եւ թե՛ Հայաստանը իբրեւ երկիր թե՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործընկեր դիտարկելու տեսակետից եւ թե՛ նաեւ ներդրումային ծրագրերի առումով:

Անդրադառնալով Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանի աշխատանքին Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն համարում է էտալոնային, եւ ըստ նրա՝ դա լավագույն օրինակն է, որ կարող է լուրջ առաջընթաց ապահովել.

«Դեսպանը այս ամբողջ ժամանակահատվածում աշխատել է բոլորի հետ, պառլամենտի եւ սենատի պալատի բոլոր ներկայացուցիչների հետ: Մեկ առ մեկ գիտի, թե ով ինչ է մտածում, ով ինչ մտահոգություններ ունի, եւ ինչ ազդեցությունների գոտում է, եւ ինչպես կարող են այդ մարդիկ օգտակար դեր խաղան Հայաստանի համար: Բոլոր հնարավոր գործողությունները, որ մենք պատկերացնում ենք Հայաստանը կարող է հանդես գալ ներկայացնելու, այդ բոլորը պատրաստ վիճակում փոխանցվել են մեզ: Դեսպանը ակտիվ գործողություններ է ծավալում Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930