Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնց խղճուկ արդարացումներն առնվազն ծիծաղելի են. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2014 12:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Մեր արտաքին քաղաքականության ձախողման պսակը մի քանի օր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված փաստաթուղթն էր, որով որոշվեց «ԼՂ-ում եւ Ադրբեջանի օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացման» թեմայով զեկույց պատրաստել:

Ամիսներ շարունակ այս փաստաթղթի պատրաստման մասին տեղեկացված ՀՀ իշխանությունը ոչինչ չկարողացավ անել այս որոշումը կանխելու ուղղությամբ: 6 տարի արտաքին գործերի նախարարի աթոռն զբաղեցնող անձը՝ դիվանագիտական ամբողջ կորպուսով հանդերձ, ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը անզոր եղան որեւէ բան անել՝ ի ցույց դնելով իրենց ապաշնորհությունը: Նման խայտառակ որակումներ 20 տարվա մեջ դեռեւս չէին օգտագործվել միջազգային որեւէ կառույցում: Մերոնց խղճուկ արդարացումները, թե «Ադրբեջանի խավիարային լոբբինգը» դեր խաղաց, առնվազն ծիծաղելի են, եթե չասենք՝ վրդովվեցուցիչ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: