Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունն ի սկզբանե դեմ է եղել շրջանառության հարկի փոփոխությանը. «168 ժամ»

Հոկտեմբեր 09,2014 12:44

Յուրաքանչյուր նախարարություն իր գծով եզրակացություն է ներկայացնում տվյալ օրինագծի ազդեցության վերաբերյալ։ Իսկ հիմա խնդրում ենք կարդալ էկոնոմիկայի նախարարության եզրակացությունն այդ աղմկահարույց փաթեթի վերաբերյալ, որը ստորագրել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, այժմ՝ ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը.

«Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն։

* Նախագծով առևտրական գործունեություն իրականացնող
շրջանառության հարկ վճարող բոլոր հարկատուների համար սահմանվում է ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջ և ստուգման ընթացակարգ, ինչը կհանգեցնի ֆինանսական ծախսերի և վարչարարության ավելացմանը։

* Նախագծով ամրագրվում է հայտարարությունով շրջանառության հարկ վճարող համարվելու դրույթ, ինչի արդյունքում մի շարք տնտեսավարողներ կհայտնվեն հարկման բարդ ռեժիմում։

* Նախագծով առաջարկվում է կրկին անգամ փոփոխել ֆիզիկական անձանց փոխկապակցվածության հարցը, ինչը տարընթերցումների և կամայականության հիմք կարող է հանդիսանալ՝ ավելացնելով ընկերությունների համար վարչարարական բեռը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»։

Նմանատիպ եզրակացություն տվել էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը. «Նախագծերի ընդունմամբ փոքր կազմակերպությունների մեծամասնությանը ԱԱՀ վճարող դարձնելով՝ անհավասար պայմաններ կստեղծվի նրանց և խոշոր կազմակերպությունների միջև, քանի որ փոքր կազմակերպությունները բարդ հաշվառում իրականացնելու, ԱԱՀ-ի վճարումների և ճիշտ բիզնես պլանավորման համար ռեսուրսներ են ներդնում՝ որպես ԱԱՀ վճարող գոյատևելու համար»։

Ստացվում է՝ պետական գերատեսչությունն ինքը դեմ է եղել, բացասական եզրակացություն է տվել և անընդունելի է համարել օրինագիծը։ Սակայն այդ եզրակացությունը հաշվի առնող չի եղել և օրեր անց հաստատվել է կառավարության կողմից։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031