Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուս. «Միայն ԵՏՄ-ում Հայաստանի լիակատար անդամակցությունը կարող է երաշխավորել Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը»

Հոկտեմբեր 10,2014 21:17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

    Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը հանրապետության բոլոր կոմունիստների անունից ողջունում է 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումը:

Այսօր կայացավ հիրավի պատմական իրադարձություն, որը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագա զարգացման վրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած Եվրասիական Միության կազմում , միություն, որը հետխորհրդային տարածքում  ամենակազմակերպված և միասնական  միավորումն է մեր ընդհանուր հայրենիքի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Հայաստանի կոմունիստները մշտապես հավատարիմ են եղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լայնամասշտաբ ինտեգրման գաղափարին  և այժմ  մենք ընդգծում ենք. պատմական զարգացման ներկա փուլում կա հնարավորություն, որպեսզի ԵՏՄ-ի կազմավորումը  դառնա Ռուսաստանի ղեկավարության ներքո մեր երկրների  հետագա միավորման առաջին քայլը:

Հայաստանի կոմկուսը, շատ հարցերում չկիսելով երկրի իշխանությունների տեսակետը, ներկա դրությամբ չի կարող չարձագանքել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշման պատմական նշանակությունը` այսպես կոչված “եվրոպական ինտեգրացիայի” կուրսից փաստացի հրաժարվելու և եվրասիական նախաձեռնություններում լիարժեք մասնակցություն ցուցաբերելու մասին:

Միայն ԵՏՄ-ում Հայաստանի լիակատար անդամակցությունը կարող է երաշխավորել Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը, դառնալ քայքայված տնտեսության վերականգնման գրավականը ողջ հետխորհրդային տարածքում:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման առթիվ և կոչ է անում Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին` սկսել այդ պայմանագրի վավերացման գործընթացը: Հակառակ պարագայում նրանց որդեգրած դիրքորոշումըկնշանակի դավաճանել ազգային շահերին:

 

     Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սարսափելի հայտարարություն՝ ՀԿԿ-ի կողմից։ Թվում էր թե գոնե տարիքը առած մարդիկ կհասկանան չարիքի սկզբնաղբյուրը, բայց ցավոք ողջունում են այն։ Կարծում եմ, որ նրանք այն անում են ոչ շահադիտական նպատակներով, այլ խորը ստրկամտությունն է նստած նրանց ուղեղում։Անչափ խորն է ցավը, երբ արտաքուստ շատ բարեպաշտ մարդիկ խոսում են ինքնաստրկացման մասին ամենավեհ ,,հայրենասիրության,, ակունքներից։ ՉԳԻՏԵՄ Ի՞ՆՉ կարելի է անել,՝ բղավել, լացել, ինքնահրկիզել, թե՛ մի այլ բան։ Երկիրը՝ կործանվում է մեր աչքի առաջ, այն երկիրը, որոնց տերը պետք է լինեին,՝ Մոնթե Մելքոնյանը, Մովսես Գորգիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը, և իհարկե այսօր մեզ հետ,՝ Ալեք Ենիգոմշյանը, ժիրայր Սեֆիլյանը, և իրենց ընկերները։

  2. Hakob says:

    Ապրեն կոմունիստները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031