Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակում՝ Երեւանի տոնի գլխավոր միջոցառումը

Հոկտեմբեր 12,2014 22:48

gala hamerg 2Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում«Երևան՝ իմ տուն» խորագիրը կրող գալա-համերգով ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում վաղ առավոտից տոնական 28 բեմերում մեկնարկած բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումները: Գալա-համերգին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության եւ Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր եւ գործընկեր քաղաքների պատվիրակությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր։

Նախքան համերգի մեկնարկը, ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանը աշխարհի բոլոր հայերի մեծ տունն է, մասնավորապես նշելէ. «Համայն հայության մայրաքաղաք Երևանն այսօր տոնում է իր ծննդյան 2796-րդ տարեդարձը։ Ու այս անգամ մենք այն նշում ենք «Երևան՝ իմ տուն» կարգախոսով, որն առանձնակի խորհուրդ ունի իր մեջ: Երևանը, այո՛, ամենքիս տունն է, և իմ խորին համոզմամբ՝ ոչ միայն երևանցիներիս, այլև աշխարհի բոլոր հայերի տունը: Այս հանգամանքն առավել պարտավորեցնող է, ու նաև լրացուցիչ խթան՝ մեր արածին ավելացնելու և անելիքը ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ իրականացնելու համար: Որ յուրաքանչյուր երևանցի, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ լինի, միշտ հպարտությամբ խոսի ու ներկայացնի իրեն հոգեհարազատ մեծ տունը՝ Երևանը: «Էրեբունի-Երևանը» հրաշալի առիթ է համախմբվելու, մեկտեղելու մեր ջանքերը՝ հանուն մեր պետության ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման և առաջընթացի: Սիրելի՛  երևանցիներ, բոլորիս սրտացավ, հոգատար ու համառ աշխատանքի շնորհիվ է նաև տարեցտարի զարգանում, շենանում, ավելի գեղեցիկ ու հարմարավետ դառնում Երևանը: Ու համոզված եմ, որ այսուհետ ևս տանտիրոջ հոգածությամբ ենք վերաբերվելու մեր տուն Երևանին: Տոնդ շնորհավո՛ր, Երևա՛ն»:

Մինչև ուշ երեկո միջոցառմանը ներկա հազարավոր երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու հայ էստրադայի սիրված երգիչների ու երգչուհիների կատարումները:

 Երեւանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Все участники праздника, с кем я поговорил, были в восторге!!! Все было очень красиво, организовано!! Молодцы!!!

  2. Գայանե says:

    Հիմա որ Ծմակուտը 2796 տարեկան չէ, ծմակուտցիները պետք է2000 տարի սպասե՞ն, որ մի ձրի համերգ էլ իրենց գյուղի հրապարակում կազմակերպվի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031