Լրահոս
Օրվա լրահոսը

«Երվանդ Մանարյանի հետ ծանոթությունը փոխեց իմ ողջ կյանքը». Ռուբեն Բաբայան

Հոկտեմբեր 15,2014 20:21

Արվեստագետի համար տարին հոբելյանական է, և նրա մեծարման երեկոն կկազմակերպվի հոկտեմբերի 17-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

Նախաձեռնողը «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպությունն է, որի տնօրեն Հայկ Սեկոյանը՝ Ե. Մանարյանի թոռը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դերասանը ոչ միայն ներկա կլինի ներկայացմանը, այլև իր անմիջական մասնակցությունը կունենա դրան:

MHM90991

«Ավանդական ձևաչափով մեծարման երեկո չի լինելու,- փակագծերը մի փոքր բացեց Հ. Սեկոյանը,- քանի որ պապիկն էլ իր բնույթով յուրահատուկ մարդ է: Որպես մեծարման յուրատեսակ միջոցառում՝ ներկայացումը նպատակ ունի նորովի բացահայտելու սիրված արվեստագետի անցած ուղին, կերպարն ու ստեղծագործական ձեռքբերումները: Տարեդարձ-ներկայացումը հիմնված կլինի հոբելյարի անձնական պահոցից վերցված բացառիկ լուսանկարների վրա, որոնցից շատերը մինչև օրս երբևէ չեն հրապարակվել»:

«1980 թվականին, երբ ես եկա թատրոն, Երվանդ Մանարյանն էր թատրոնի գլխավոր ռեժիսորը,- հիշում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը,- և ես վստահ կարող եմ ասել, որ նրա հետ ծանոթությունն ու շփումները փոխեցին իմ ողջ կյանքը. ես ընդհանրապես մտադրություն չունեի թատրոնով զբաղվելու: Գիտեք՝ քիչ մարդիկ կան, որոնց մենք կարող ենք անվանել ուսուցիչ: Երվանդ Մանարյանը ուսուցիչ է, համենայն դեպս, ինձ համար: Նա այն մարդն է, որը վաստակել է երեխաների հետ հենց նրանց լեզվով խոսելու իրավունքը: Դա շատ «բարդ» իրավունք է, և մեծահասակները հիմնականում կորցնում են այն: Սովորեցնում, դաստիարակում են երեխաներին, որը, ինչ խոսք, կարևոր է, բայց ամենակարևորը հետները նույն լեզվով շփվել կարողանալն է: Այդ ժամանակ դու, իսկապես, դառնում ես և´ ուսուցիչ, և´ ծնող, և´ դաստիարակ»:

Տեղեկացնենք, որ ներկայացման մուտքը հրավիրատոմսերով, սակայն Հ. Սեկոյանը հույս հայտնեց, որ կկարողանան տեղավորել նաև նրանց, որոնք կցանկանան ներկա գտնվել հոբելյանական ներկայացմանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031