«Ես գտնում եմ, որ Միհրան Պողոսյանի քայլը սխալ է, ինքը պետք է հետ ուզի էդ գործը, որովհետև էդտեղ ոչ մի քրեական գործ չկա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Միհրան Պողոսյանի քայլը, որը իր տան հարկադիր աճուրդի գործով դիմել է քննչական կոմիտե:
Սիլվա Համբարձումյանը չի կարծում, որ սա քննչական կոմիտե ուղղարկելու գործ էր: «Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քայլը» հարցին ի պատասխան նա ասաց. «Դե, ես հայտարարեցի, որ գարնանը մտնում եմ քաղաքականության մեջ: Ինձ հարց տվեցին՝ Եռյակի՞ հետ, թե՞ առանձին, ես ասացի՝ կսպասեմ, Եռյակը մինչև գարուն տեսնեմ՝ ինչ ընթացք կունենա, եթե գաղափարական գծով ինձ համապատասխանում է՝ կմիանամ, եթե ոչ, մի հատ կուսակցություն կբացեմ: Երևի դա պետք էր»:
Մեր հարցին ի պատասխան, թե կարծում է՝ կուսակցություն բացելն այդքան հե՞շտ է, ինքը քաղաքական կուսակցություն կարո՞ղ է բացել, Սիլվա Համբարձումյանը հայտարարեց. «Իսկ ինչու ոչ, ինչու ոչ»: Երբ հարցրինք, թե ի՞նչ գաղափարախոսության շուրջ է բացելու կուսակցությունը, ի՞նչ գաղափարներ է այն կրելու՝ պատասխանեց, որ շուտով մամլո ասուլիսով կհայտարարի այդ մասին:
Մարինե Խառատյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում


















































