Լրահոս
Օրվա լրահոսը

Գազելի մեջ այրվող ուղևորներին փրկության են հասել մոտակա գազալցակայանի աշխատակիցները

Նոյեմբեր 11,2014 20:00

Հոռոմի խաչմերուկում այրվող գազելից մազապուրծ փրկված 7 ուղևորները այնքան ծանր սթրես են տարել, որ հիշել անգամ չեն ուզում կատարվածը: Երեկ Գյումրու բժշկական կենտրոնում նրանցից մեկը, որը համեմատաբար բարվոք վիճակում էր, ուղղակի խնդրեց իրեն մենակ թողնել իր մտքերի հետ :

Այսօր մեզ հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանը, որ բավական շատ վնասվածներ է ստացել՝աջ սրունքի զույգ ոսկրերի մ/3-ի բաց կոտրվածք՝ տեղաշարժով, աջ սրունքի առաջնային մակերեսի, կզակի և ձախ վերին կոպի լաջարդ վերքեր և որդու՝ 14-ամյա Էդմոն Սիմոնյանի հետ գտնվում է նույն հիվանդասենյակում, ասաց , որ ոչինչի չի հիշում: Ըստ տիկնոջ, ինքը ուշքի է եկել այն պահին, երբ հիվանդանոցում փորձում էին պատառոտելով մի կերպ հանել մարմնին կպած շորերը: Սակայն նա լսել է, որ միկրոավտոբուսի հրդեհվող մարդկանց օգնել է ուղևորներից մեկը՝ Սամվել Հակոբյանը, որը նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել: Սամվել Հակոբյանը ստացել է կրծքավանդակի աջ կեսի հետին կողմնային պատի բութ վնասվածք: Նրանց օգնության են հասել նաև հենց այդ խաչմերուկում գտնվող գազալցակայանի աշխատակիցները: Տուժածները հիշում են, որ կամազը կտրել է գազելի ճանապարհը, և գազելի «տոռմուզն ու գմփոցը» միանգամից են լսել: Գազելի վարորդը փորձել է արգելակել մեքենան, սակայն չի հասցրել կանգնել:

Կանացից մեկը թեթևակի այրվածք է ստացել ու հայտնվելով միկրոավտոբուսից դուրս՝ որոշել է իրեն գետնին քցել, որպեսզի կրակը հանգչի: Սակայն նա այդ պահին ծանր այրվածքներ է ստացել, քանի որ չի պատկերացրել, թե կամազից սալյարկա է թափվել գետնին, լցվել է նաև միկրոավտոբուսի վրա: Կնոջ մարմինը բռնկվել է, նրան արագ օգնության են հասել մոտակա գազալցակայանի աշխատակիցները: Վերջիններս ջանքեր չեն  խնայել այրվողներին փրկելու համար:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930