Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը վերջին տուրում հաղթանակ տարավ

Նոյեմբեր 11,2014 21:44

Մոսկվայում ավարտվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը, որը կազմակերպել է «Տաշիր» ընկերությունը:

Այսօր եզրափակիչ՝ 7-րդ, տուրում Լեւոն Արոնյանը առավելության հասավ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւի նկատմամբ: Սա Արոնյանի անդրանիկ հաղթանակն էր այս մրցաշարում: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում շախմատիստները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ. Ալեքսանդր Գրիշչուկ՝ 5,5 միավոր, Վլադիմիր Կրամնիկ՝ 4,5, Լեւոն Արոնյան եւ Բորիս Գելֆանդ՝ 4,0-ական, Դին Լիրեն՝ 3,5,  Պետեր Լեկո՝ 2,5, Էռնեստո Ինարկիեւ եւ Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 2,0-ական:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chesspro-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930