Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ուղերձը Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ կոնգրեսի մասնակիցներին

Նոյեմբեր 17,2014 21:33

Մեծարգո հյուրե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսի կազմակերպումը Երևանում նշանակալի իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, և ես ջերմորեն ողջունում եմ կոնգրեսի բոլոր մասնակիցներին:

Վստահ եմ, որ տասնյակ տարիների գործունեությամբ ինստիտուտը եղել է մշակութային կամուրջ տարբեր ազգերի ու երկրների միջև՝ նպաստելով ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և փոխադարձ ճանաչմանը: Ուրախ եմ, որ Հայաստանի թատերական գործիչների ազգային կենտրոնը նույնպես այս հեղինակավոր կազմակերպության մասն է, և պատահական չէ, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից ընդունվել է կենտրոնի հրավերը՝ իր հերթական՝ 34-րդ կոնգրեսը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանը վաղնջական ժամանակներից ունի թատերական ավանդույթներ, ինչպես նաև մշակույթը համամարդկային բարոյական որակների բարձրացմանը, ժողովուրդների բարեկամությանը և աշխարհի խաղաղությանը ծառայեցնելու խորապես գիտակցված սկզբունքներ:

Համոզված եմ, որ ներկա կոնգրեսը կդառնա համագործակցության, նոր ծրագրերի ու նախագծերի իրականացման հարթակ, կնպաստի արդի թատրոնի զարգացման միտումներին և առկա խնդիրների լուծմանը:

Հաջողություն և արդյունավետություն եմ մաղթում կոնգրեսի աշխատանքներին, իսկ մասնակիցներին՝ ջերմ ու անմոռաց տպավորություններ Հայաստանից:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930