Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին. «Ազատություն»

Նոյեմբեր 21,2014 18:08

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրին, հաղորդում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է Կառավարության երեկ կայացած նիստի արդյունքներով: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի անդամ պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը», – ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ դա հիմք կստեղծի առևտրատնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման:

 

Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930