Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են հրկիզել Շահեն Պողոսյանի ավտոմեքենան. Նախախորհրդարան

Նոյեմբեր 26,2014 23:00

Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան: Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը:

Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը: Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց:  Ուժեղացված մշտական հսկողության և տեսադիտարկման տակ գտնվող տարածքում նման արարքի կատարումը, որը զուգորդված է ավտոմեքենայի սեփականատիրոջ քաղաքական գործունեությունը խորհրդանշող գրությամբ պիտակը պոկելով, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարքի շարժառիթն անձնական չէ: «100-ամյակը առանց ռեժիմի»  շարժումը ընդունում է նաև այսօրինակ մարտահրավերները և հավաստիացնում, որ անկախ ամեն ինչից, Շարժումը 2015 թ. ապրիլի  24-ին ոտքի է հանելու մեր ժողովրդին և հեռացնելու է ռեժիմին:

 

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930