Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները առաջարկեցին կախաղան հանել իշխանավորներին  (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2014 23:05

Այսօր Գյումրու  Թատերական  հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաև Զորուհի Փոստանջյանը:

«Զարուհի ջան, ցավդ տանիմ, Զարուհիս շատ լավն է», պատգամավորին  այսպիսի արձագանքներով դիմավորեցին հավաքվածները:

Երբ վերջինս  անդրադարձավ իշխանափոխության անհրաժեշտությանը՝ նշելով, որ պետք է նոր ընտրությունների միջոցով ընտրվի նոր նախագահ, նոր Ազգային ժողով ու միաժամանակ պետք է իրականացնեն անցումային արդարադատություն. ժողովրդին վատ վիճակին մեջ գցողներին պատժեն, հավաքվածները պահանջեցին նրանց կախաղան բարձրացնել: «Կախաղանը մեզ մոտ վերացած է»,- ասաց պատգամավորը:  «Վերացած է, դուք էլ վերականգնեք», -արձագանքեց մի տղամարդ, որին ի պատասխան Զարուհի Փոստանջյանը  շարունակեց. «Պատկերացրեք այդ անձինք, որ նաև ընդունել են ցողունային թերապիան, ցողունային, բջջային, չգիտեմ ինչ թերապիա է կոչվում, նրանք  բավականին առողջ են և պատկերացրեք պետք է դիմանան ժողովրդի կողմից անցկացվող դատավարությանը և պետք է հայտնվեն բանտախցում, տեսնեն ինչ է իրենց սպասում, ինչպիսի պատիժ է իրենց սպասում: Ես կարծում եմ, որ միասնաբար պետք է ստեղծենք այն դիմադրողական օջախները, որոնք պետք է լինեն շատ մոբիլ , ցուցաբերեն զանգվածային անհնազանդություն այս հարկային տեռորի հանդեպ: Պետք է անցկացնենք զանգվածային գործադուլներ, պետք է դուք լինեք այդ առաջատարները, այլևս բավ է, որ դուք գաք լսեք մեզ որպես ունկնդիր և հետո գնաք տուն, սպասեք, թե երբ են ձեզ հաջորդ անգամ հրավիրելու: Այս գործողությունները պետք է սկսենք հենց հունվարի 10-ից հետո, այս նախապատրաստական աշխատանքները պետք է շարունակենք, որովհետև այլևս հնարավորություն  չունենք այսպես ապրելու», ասաց պատգամավորը: «Համբերության բաժակը լցվել է», -արձագանքեցին հավաքվածները:

Ելույթ ունեցավ նաև Արմեն Մարտիրոսյանը, որին ոչ պակաս ջերմությամբ ընդունեցին հավաքվածները: Նա ասաց, որ հասարակությունը պետք է պահանջի ոչ միայն 3 քաղաքական ուժերի, խորհրդարանում գտնվող ընդդիմադիր ուժերի միասնությունը, միասնական օրակարգ, միասնական հարթակ,  այլ պետք է պահանջի բոլորի միասնությունը:  «Այսպիսի թույլ իշխանություն երբևիցե, իհարկե, չի եղել և դա մեզ պատիվ չի բերում: Մեր երկրին ուժեղ իշխանություն էր պետք, որ կկարողանար իր արտաքին  քաղաքական շահերը պաշտպանել, կկարողանար քաղաքացու սոցիալական խնդիրները փոքր-ինչ լուծել: Հովիկ Աբրահամյանը նշում էր, որ գոտիները նեղացնելու  ժամանակն է, եթե իրենք գոտի ունենային ու նեղացնեին, ընդհանրապես եթե գոտի ունենային, մեր նեղացնելու խնդիրը չէր էլ առաջանար, բայց քանի որ իրենք գոտի չունեն, որովհետև էդ գոտին վաղուց տրաքել, պատռվել է, և մեր գոտիները սեղմելու մասին է խոսքը գնում, մենք միշտ խնդիր ունենալու ենք», ասաց Արմեն Մարտիրոսյանը:Արմեն Մ.

Վերջինս անդրադարձավ նաև գնաճին, դոլարի թանկացմանը, իշխանությունների պատճառով Հայաստանում  ներդրումներ չանելուն: Նա ասաց, որ շատ կարճ ժամանակահատվածում  պետք է վերից վար իշխանափոխություն իրականացնել, նոր նախագահ, նոր Ազգային ժողով ընտրել, նոր դատարաններ ստեղծել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վիկտոր says:

    Ու ի՞նչ է ուզում այս քսան հոգանոց միտինգով որոշել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031