Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան իմ սեր» հիմնադրամը շինարարական աշխատանքների կատարման համար հայտարարում է մրցույթ

Դեկտեմբեր 11,2014 10:56 Share

«Երեւան իմ սեր» հիմնադրամը, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ, նախատեսում է Երեւանի ավանդական ճարտարապետությանը բնորոշ ոճով կառուցել երկհարկանի, մոտ 800 քմ մակերեսով համերգային մասնաշենք։

Շինարարական աշխատանքների կատարման համար անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մրցույթի պահանջներին բավարարող բոլոր շինարարական կազմակերպությունները։

Մասնակցության հայտ ներկայացնելու, ինչպես նաեւ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել «Երեւան իմ սեր» հիմնադրամին մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 15-ը, ժամը 18։00-ն, հասցեն՝ ք. Երեւան, Բաղրամյան 24, առաջին հարկ, հեռախոս (010) 563132, էլ փոստ [email protected]:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել