Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն

Դեկտեմբեր 12,2014 12:20 Share

Ինչպես հայտնի է, օրերս դեռևս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը և Ազգային ժողովի ՙՀայ ազգային կոնգրես՚ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:

Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ:

Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները:

 

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031