Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. Ուժի գործադրումների ժամանակն այլևս վաղուց անցել է

Դեկտեմբեր 12,2014 15:48 Share

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարների կապակցությամբ: Ընդամենը մի քանի օրվա մեջ տեղ են ունենում հարձակումներ քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ, ինչը, բնականաբար, ոչ միայն դատապարտելի, այլև իր բնույթով քստմնելի երևույթներ են: ՍԴՀԿ-ն համոզված է, որ, անկախ քաղաքական տարաձայնություններից, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի միայն և միայն քաղաքակիրթ ու երկխոսության ճանապարհով: Ուժի գործադրումների ժամանակն այլևս վաղուց անցել է:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմիններն օր առաջ կբացահայտեն տեղի ունեցածը, իսկ կատարողներն ու պատվիրատուները պետք է դատապարտվեն օրենքի ամբողջ խստությամբ: Անպատժելիությունը, հանցագործությունների չբացահայտումը միայն և միայն նոր հանցագործություններ է ծնում, որն էլ վերաճում է անվերջ մի շղթայի:

 

ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031