Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Արամ Մանուկյանը խորհրդանիշ է, վաղն էլ կարող է զինանշանը գցեն քացու տակ»

Դեկտեմբեր 12,2014 16:14

«Արամն այն մարդն է, որը ՀՀ անկախության հռչակագիրն է կարդացել: Նա խորհրդանիշ է: Վաղն էլ կարող են զինանշանը տփել, գցել օրինակի համար քացու տակ»,-լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարված միջադեպին այսպիսի գնահատական տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Թե որն է դրա պատճառը՝ նա ասաց. «Ենթադրում եմ, որ կարող է լինի քաղաքական գործունեության հետեւանք: Համոզված չեմ, փաստեր չունեմ, որ պնդեմ»:

Նա վստահեցրեց, որ երկրում անպատժելիություն կա: Թե դա ինչի՞ արդյունք է՝ նա պատասխանեց. «Ազատության»:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Ձեզ հետ էլ կարող են նման բան անել՝ նա պատասխանեց. «Ես իմ կենսագործունեությունը կառուցելուց կառուցում եմ որպես բանական, խոհեմ, հասարակության նորմալ անդամ: Եթե օրինակի համար նմանատիպ բան տեղի ունենա ինձ հետ, դա կոչվում է ֆորսմաժորային իրավիճակներ: Այդ դեպքում նորմալ, օրինապահ, օրինապաշտ քաղաքացու կարգավիճակից բնականաբար տեղափոխվում ես այլ կարգավիճակի»:

Մեր հարցին՝ Ձեզ ինչքանո՞վ եք անվտանգ զգում, կարո՞ղ է թիկնապահներով շրջեք այսուհետեւ՝ նա պատասխանեց. «Ես միշտ իմ հետ ման եկող մի օգնական ունեմ: Միշտ»:

Հարցին՝ Ձեզ հետ շքամուտք մտնո՞ւմ է՝ Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Դե գիտեք ինչ, ես առանձնատանն եմ ապրում, առանձնատուն մտնելուց եթե իմ բակում նմանատիպ միջոցառում տեղի ունենա, ուրեմն իմ տան որեւէ աշխատող պետք է դա անի, այն էլ ինչքան պետք է ես հոգին կերած լինեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031