Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյաները պետք է մնան կոռեկտության սահմաններում». ԱԺ պատգամավոր

Դեկտեմբեր 12,2014 19:50

«Երբ ոստիկանության համակարգի աշխատակիցը գիտի, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է ու դա անում է, իհարկե, դա շատ դատապարտելի է ու ամենեւին չի նպաստում ոչ իրավապահ համակարգի կայացմանը, ոչ էլ մեր երկրում ազատ մամուլ ունենալու գաղափարախոսությանն ու իրականության կերտմանը: Պաշտոնյան պետք է մնա կոռեկտության սահմաններում ու գործի իրեն վերապահված իրավասությունների պարագայում»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ իր համահեղինակած` ֆեյքերի օրենսդրական նախաձեռնությանը, ասաց, որ այն ԱԺ օրակարգից դուրս է եկել ու հետաձգված է մի շարք պատճառներով.«Առաջին պատճառն այն էր, որ բողոքարկվում էր այդ նախագծի հիմք հանդիսացած եվրոպական դատարանի համապատասխան որոշումը, երկրորդ՝ հասարակական տարբեր շերտեր հիմնականում բացասական կարծիքներ հայտնեցին, որովհետեւ նախագծով հասարակությանն ուղղված հաղորդագրությունն այդքան էլ ճիշտ դրված չէր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031