Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան տմարդի և անբարոյական է Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակումը , նույնքան անբարոյական և անընդունելի է այդ թեման շահարկելն ու դիվիդենտներ քաղելը

Դեկտեմբեր 12,2014 22:04

Հարգելի հայրենակիցներ,  որքան տմարդի և անբարոյական է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ երեկ իրականացված հարձակումը , նույնքան անբարոյական և անընդունելի է այդ թեման շահարկելն ու դրանից դիվիդենտներ քաղելը: Ուստի, կոչ եմ անում բոլորին զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու վաղօրոք կատարված եզրահանգումներից, քանզի գործը գտնվում է բացառապես իրավական տիրույթում:

Հովհաննես Սահակյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    Չեղավ եղբայր! Միթե միամիտ մեկը կճարվի որը կհավատա թե (ան) – «իրավական տիրույթը» «քաղաքական տիրույթի» դրածոն ու գործիքը չէ հայ իրականության մեջ (եւ գրեթե ամենուր):
    «Քաղաքական տիրույթով» ծեծ ու ջարդ են կազմակերպում, «իրավականով» (կամ՝ գողականով) էլ լղոզում գոցում: Այստեղ վաղուց նորություն չկա մեկի համար: Կամ արդյոք ուզում եք ասել – հնարավոր է որ Արամը միայն քրեական մոտիվներով է տուժել? Իհարկե, կարող եք ասել ինչ ուզում եք, Ձեր գործն է (կամ՝ պարտականությունը) – ՀԱՎԱՏԱՑՈՂՆ ՈՎ Է?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031