Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիպուկահարի  կրակոցներից վիրավորված  բերքաբերցին հիվանդանոցից դուրս է գրվել

Դեկտեմբեր 13,2014 12:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Նա  Ջողազի ջրամբարում ձուկ է որսացել

 

Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանից տեղեկացանք, որ այսօր առավոտյան Իջեւանի բժշկական կենտրոն տեղափոխված, սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանը  բուժկենտրոնում օգնություն ստանալով ՝ տուն է  մեկնել: Վ. Մարգարյանն ասաց, որ  նա վնասվածքներ է ստացել երկու ոտքերի սրունքների շրջանում:

«Բախտը բերել  է, որ ադրբեջանցի դիպուկահարի բազմաթիվ կրակոցները լուրջ վնասվածքներ չեն հասցրել»: Աղասի Թամրազյանը  ավտոմեքենայի փչած կամերայով ջրամբարում ձուկ է որսացել, ինչն էլ նկատել են լճի մյուս ափին գտնվող ազերի զինյալները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: