Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի գործով պաշտպանը մեկնում է Ուկրաինա (տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2014 13:46

Ուկրաինայի առաջին ատյանի դատարանը, ապա վերաքննիչը ցմահ ազատազրկման է դատապարտել, եւ թողել առաջին ատյանի դատավճռը՝ ցմահ ազատազրկված հայի՝ Էդգար Գեւորգյանի նկատմամբ:

Նրա պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը, որը Ուկրաինա վճռաբեկ բողոքի քննության համար մեկնելուց առաջ պատասխանեց Aravot.am-ի հարցերին:

-Երբվանի՞ց եք Էդգար Գեւորգյանի պաշտպանությունն իրականացնում:

-Մեկ ամիս է, քանի որ գործը քննության է առնվել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում, եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել էր Նիկոլաեւ քաղաքի շրջանային դատարան՝ դատավոր Ե. Սելիվանովայի նախագահությամբ:

-Ինչի՞ համար է մեղադրվում Էդգար Գեւորգյանը:

-Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1 կետի 6 –րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակման, եւ դիտավորյալ սպանության:

Պատիժների համադրմամբ նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի բռնագրավմամբ:

-Ո՞վ է Ձեր պաշտպանյալը, ինչով է զբաղվել մեր քաղաքացին:

-Էդգար Գեւորգյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես բոլոր հայերը, գրեթե, ժամանակին մեկնել է արտագնա աշխատանքի, ժամանակավոր բնակություն է հաստատել Նիկոլաեւ քաղաքում:

-Ի՞նչ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում:

– Անցյալ տարվա մարտի 24-ին նա իբր, ըստ քննության վարկածի, գնացել է Նիկոլաեւ քաղաքի կենտրոնում գտնվող խաղատներից մեկը, որը քննությամբ պարզվել է, գործել է անլեգալ, գրանցված չի եղել: Նա խաղասրահում գումար է պարտվել, վերադարձրել է, վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում սուր կտրող , ծակող գործիքով դիտավորյալ մարմնական վնասվածքներ է պատճառել տեղի աշխատակիցներին, որոնք, ըստ քննության վարկածի, մահացել են, հափշտակել է խաղասրահի գումարը, դիմել է փախուստի:

-Եղե՞լ է մենակ:

-Այո: Ըստ էության, քննության վարկածով, եղել է միայնակ: Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, ձեռքբերված ապացույցները, որոնք հետազոտվել են դատարանում, ոչ մի ուղղակի ապացույց չկան նրա մեղքը հիմնավորող:

Նախ եւ առաջ, սրահը գործել է անլեգալ, պաշտոնապես ոչ հարկային, ոչ վարչական մարմիններում գրանցված չի եղել: Աշխատակիցների գրանցումը նույնպես հաստատված չի եղել, արդյոք, այդ աշխատակիցները աշխատել են , թե ոչ, ովքեր են եղել: Իմ պաշտպանյալին մեղսագրվում է, որ հափշտակել է գումար:

Սակայն այդ գումարը, չափը, ինչ տարադրամ է եղել, գրիվնի , ռուբլի, դոլար  նույնպես հաստատված չէ, գումարի շարժը չի երեւում: Չկա այն տեսաերիզը, այն ձայնագրությունները, որոնք ցույց կտան, թե ինչպես է նա մուտք գործել:

Քննությամբ  այդ տեսաերիզները քննության առարկա չեն դարձել:

-Եղե՞լ են:

-Այո: Հարց է ծագում, ինչպես կարող էր գործող խաղասրահում այդ երկու աշխատակիցը լինեին անվտանգության աշխատակիցներ:

Ականատես, ոչ մի վկա չկա: Եթե հափշտակվել են խաղասրահի գումարները, տուժողների բջջային հեռախոսները, ապա առգրավման, խուզարկության ժամանակ ինչու այդ հեռախոսների հատկանիշներն իրենց նկարագրական տեսքով չեն համընկնում այն հեռախոսների հետ, որոնք առգրավվել են:

Սա եւս քննության առարկա չի դարձել եւ իմ վճռաբեկ բողոքում նույնպես բարձրացվել են այս հարցերը: Չկա հեռախոսային զանգերի վերծանումների ստուգումը, թե որտեղ, ով որ ժամին է եղել, չկան դրանց ալեհավաքները, արդյոք, իմ պաշտպանյալն այդ ժամին  որտեղ է եղել, եւ ինչ ալեհավաքներով է սպասարկվել: Ֆիքսված է չէ, Էդգարի այդ ժամին խաղասրահում գտնվելու հանգամանքը: Չկան մատնահետքերը, ընդամենը մեկ մատի հետք կա ավտոմատներից մեկի վրա, որը հուշում է, որ նա մասնակցել է խաղասրահում:

-Կա՞ փորձաքննության եզրակացություն:

-Շուրջ 65 փորձաքննություն է նշանակվել՝ դատահետքաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, մանրաթելերի…եւ ոչ մի փորձաքննությամբ Էդգար Գեւորգյանի առնչությունը իրեն մեղսագրված հանցանքում չի հաստատվել:Նրան բերման ենթարկելիս, ենթարկել են դաժան ծեծի, այն աստիճանի, որ քրեակատարողական հիմնարկությունը հրաժարվել է ընդունել: Մարմնական վնասվածքներն արձանագրված են  եւ ստացել են փաստաթղթային ձեւակերպում:

Զրուցեց՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարատ| says:

    Հարգելի Վահագն Մանուկյան, նախկինում բավականին երկար ժամանակ աշխատել եմ Նիկոլաեւի իրավապահ մարմիններում, այնտեղ այժմ նույնպես ունեմ բարձրաստիճան ու շատ կարգին ընկերներ, որոնք այժմ եւս կարող են օժանդակել խնդրի արդարացի լուծմանը, եթե գտնեք, որ դրա անհրաժեշտությունը կա եւ աջակցությունս չի խանգարի՝ զանգեք 093630407

  2. Гоар says:

    Уважаемые люди! Смотрите видео и поделитесь. Давайте поднимем голос справедливости и поможем нашему соотечественнику, который стал жертвой несправедливости. Этот ложный приговор не только калечит Эдгара Геворкяна, но и жизнь его семьи и родственников. Делайте доброе дело и поделитесь этим видео, и пусть наши голоса услышат во всем мире,особенно провавые органы города Николаева.
    Если мы не поможем восстановить справедливость,таких Едгаров Геворкянов будет много…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031