Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը դիտել է Արամ Մանուկյանի վրա հարձակման տեսանյութը. «Հանցագործը մենակ չի եղել»

Դեկտեմբեր 16,2014 15:37

Այսօր Եռյակ+ՕԵԿ-ի հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքը դիտել է Արամ Մանուկյանի վրա հարձակման տեսանյութը եւ հայտարարեց՝ իրավապահ մարմիները գործել են ոչ համարժեք:

Տեսանյութում նա տեսել է, թե ինչպես է հանցագործը շքամուտք մտնում, Արամ Մանուկյանին ուժգին հարվածում է, որի արդյունքում վայր է ընկնում Արամ Մանուկյանը: Այդ երիտասարդը Արամ Մանուկյանից ընդամենը մի քանի վայրկյան առաջ է մտնում, դա նշանակում է, որ նա չի գործել մենակ: Ըստ Գագիկ Ջհանգիրյանի. «Տոմոգրաֆիկ հետազոտությունը, ոչ թե բժշկի արտաքին զննումը ֆիքսել է ուղեղի ցնցում, տարրական գիտելիքներ ունեցող դատաբժիշկը կհաստատի, որ դա առնվազն միջին ծանրության վնասվածք է հասցված Արամ Մանուկյանին, այսինքն՝ ՔրՕրի 113-րդ հոդվածի հատկանիշներով պետք է լիներ, հնարավոր է երկրորդ մասի հատկանիշներով եւ մինչեւ 5 տարի ազատազրկում կարող էր լինել: Հանցագործն ուղղակի հովանավորվում է իշխանությունների կողմից»:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, «ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին, արդեն ուշացել է բռնությունների այս շարքին արձագանքելուց. «Եթե մենք չենք արձագանքում գնդապետի, ազատամարտիկի ծեծին, որը երկար տարիներ ղեկավարել է մեր սահմանապահ գնդերից մեկը, ազատամարտիկները պետք է մեր հասարակության մեջ լինեն ամենապաշտպանված, ամենագուրգուրված ներկայացուցիչները: Կոչումով ավելի ցածր զինծառայողները ծեծում են գնդապետին, որի համար հայտարարում են նկատողություն: Մենք պետք է դատապարտենք: Հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունն ի վերջո խիզախություն կգտնի, բարիերը կհաղթահարի եւ մենք ԱԺ միասնական հայտարարություն կունենանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվեր says:

    Ռուսերեն ավելի լավ է հնչում՝ чья бы корова мычала…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031