Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները բռնացրին Սամվել Ալեքսանյանին եւ ամոթանք տվեցին (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 19,2014 14:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Այս պահին գնաճից դժգոհ տասնյակ երիտասարդներ կառավարության շենքի մոտ ամոթանք են տալիս իշխանություններին:

Կառավարությունից դուրս եկավ  գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հավաքվածները ամոթանքի խոսքերն ուղղեցին նրան, բայց նա շատ արագ իր թիկնազորով  նստեց իր մեքենան ու հեռացավ:

Լրագրողների հարցերին՝ հիմա գնաճ կա, դուք հետեւո՞ւմ եք շուկայական գներին, նա լուռումունջ, առանց պատասխանելու հեռացավ:

Այստեղ հավաքված քաղաքացիները պահանջում են գնաճի այս պարագայում կտրուկ բարձրացնել աշխատավարձներն ու թոշակները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել