Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը չի պատրաստվում հեռանալ

Դեկտեմբեր 24,2014 17:47

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե իրեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի  տեղակալ չնշանակելու դեպքում պատրաստվում է հեռանալ համակարգից, ասաց. «Նման բան չկա, ես չեմ պատրաստվում դուրս գալ համակարգից»:

Րաֆֆի Ասլանյանը նաև հավելեց, որ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու մասին պտտվող լուրերը  չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031