Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանաբնակ  զինծառայողները հնգօրյա արձակուրդից հետո վերադարձել են  զորամասեր

Դեկտեմբեր 26,2014 13:08

Զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողների դեկտեմբերի 21-ից կարճատև արձակուրդ էր տրվել: Սա 2014 թվականի նմանատիպ վերջին նախաձեռնությունն էր, որում ընդգրկվել էին Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտից զինվորներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու վարչական շրջանների ղեկավարները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր զինծառայողներին առաջիկա տոների կապակցությամբ շնորհավորել ու խաղաղ ծառայություն է մաղթել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալը զրուցել է նաև զինվորների ծնողների հետ և վստահեցրել, որ ինչպես զորամասերում զինվորներին տեսակցելու, այնպես էլ նրանց խրախուսելու նպատակով կարճատև արձակուրդ տրամադրելու նախաձեռնությունները կլինեն շարունակական: Ներկաները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանն ու ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությանը շարունակական ակցիաների և զինծառայողների հանդեպ դրսևորած հոգածության համար:

Նշենք նաև, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031