Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ՎԶԵԲ-ի համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» ծրագիրը

Նոյեմբեր 05,2026 22:44 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի ենթակառուցվածնքերի տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան, կենտրոնական գրասենյակի գնումների պատախանատու Նուրիլյա Մոլդախմատովան և բանկի երևանյան գրասենյակի գլխավոր բանկիր, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՎԶԵԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։ ​

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» ծրագրին։

Քննարկվել են ծրագրի առանցքային կետերին՝ ֆինանսավորմանը և ժամկետներին վերաբերող հարցեր։

Տիկին Ղալեչյանը կարևորել է ծրագրի առաջընթացի ապահովմանն ուղղված քայլերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի ներքո բոլոր գործընթացների՝ սեղմ ժամկետներում իրականացնելու։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող այլ ծրագրերին և պլանավորվող նախագծերին վերաբերող հարցեր։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30