Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները հանդիպելու են Երվանդ Զախարյանի հետ

Դեկտեմբեր 27,2014 18:38
ervand zaxaryan

Այսօրի «Նաիրիտ» գործարանում տեղի է ունեցել գործարանի ճակատագրի եւ աշխատակիցների աշխատավարձերի մարման հարցերով քննարկում: Աշխատակիցները պահանջել են քննարկմանը մասնակցի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը:

Aravot.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ չի կարող քննարկման մասին մանրամասներ հրապարակել, քանի որ հենց քննարկման ժամանակ են այդպես որոշել. «Կարող եմ միայն ասել, որ երկուշաբթի  օր հանդիպում է լինելու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, կրկին նույն հարցն ենք բարձրացնելու աշխատավարձերի վճարման եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին: Նախարարի հետ հանդիպումից հետո այլ մանրամասներ կտեղեկացնենք  լրատվամիջոցներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031