Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտին մոտենող տարին անբարենպաստ էր Սյունիքի մարզի գյուղատնտեսների համար

Դեկտեմբեր 30,2014 20:21

2014 թվականն անբարենպաստ տարի էր Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար: Կապանի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքներ գարնանը տուժել էին անբարենպաստ եղանակի պատճառով: Կարկտահարված համայնքների բնակիչները շարունակ ահազանգում էին իրենց այգիների կրած վնասների մասին եւ հուսահատ սպասում պետության աջակցությանը: «Այս տարի մեր գյուղի արտերը, ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաները մեծ վնասներ են կրել: Ամբողջ գյուղում  ծառերին մի հատ միրգ չի մնացել, պոպոկի,  տանձի, խնձորի, գիլասի, բալի երես չենք տեսել: Մայիս ամսին նորից բաղ ենք վարել, որ գոնե ձմեռվա հոգսն անենք»,- նշել էին Խդրանց գյուղի բնակիչները:

Կաղնուտում, Սեւաքարում, Խդրանցում, Շինուհայրում, Խոտում, Հալիձորում եւս անբարենպաստ եղանակն իր գործն էր արել:   Տարին անբարենպաստ էր նաեւ Մեղրու տարածաշրջանի համար: Մեղրու Վահրավար գյուղի այգիների մրգատու ծառերի զգալի մասը դեռեւս մարտ ամսին տեղացած առատ ձյան հետեւանքով ցրտահարվել էր, եւ գյուղացիներն էլ զրկվել էին սպասված բերքից: Տեղացիների խոսքով` 100 տոկոսով վնասվել էր ծիրանը, հոնը, դեղձը, բալը, կեռասը, նուշը եւ այլն: Պատկերը նույնն էր Մեղրու տարածաշրջանի մի շարք այլ գյուղերում:

«2014թ. ամենավատ տարին է եղել, մի հատ բերք չի եղել ծառի վրա, որ մարդ պոկի ուտի:  Հարյուրավոր ծառեր ունեմ մրգատու, ոչ մեկը մի հատ միրգ չի վերցրել, 2014 թվականն ամենաատելի թիվս է ինձ համար, մի լավ բան չեմ տեսել:  2015թ.-ին էլ, որ ծառերը բերք չվերցնեն, կրկին անգործության ենք մատնվելու, առանց սննդի ու բաղի բարիքների մնանք: Գոնե 2015թ.-ին լավ տարի լինի ու ծառերը բերք տան», -ասաց Կապանի բնակիչ Անուշավան Ղոնյանը` մաղթելով, որ 2015թ.-ը բերքառատ ու բարենպաստ  տարի լինի հայության համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031