Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, ձյուն և մառախուղ

Հունվար 04,2015 10:40 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, Նաիրիի տարածաշրջանում, Վարդենյաց և Քեթիի
լեռնանցքներում, Ախուրյանում մերկասառույց է:

Սևանում, Մարտունիում, Հրազդանում, Վայքում, Սարավանի լեռնանցքում ձյուն է
տեղում:

Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել