Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա սեղանների զարդ «Միկադո»

Հունվար 04,2015 12:30

Ամանորին հայ տանտիրուհիների մեծ մասը փախլավայի, գաթայի, «Նապոլեոնի», «Թռչնի կաթի» եւ այլ ավանդական խմորեղենների հետ միասին անպայման սեղաններին դնում է «Միկադո», ընդ որում՝ ամեն տանը այն տարբեր համ եւ տեսք է ունենում, սակայն միշտ շատ համեղ է: Ես առաջարկում եմ իմ տարբերակը, որը, վստահեցնում եմ, դուր կգա ձեր հյուրերին եւ տնեցիներին:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

6 ձվի դեղնուց
6 ճաշի գդալ շաքարավազ
200 գրամ կարագ
450-500 գրամ թթվասեր
2 թեյի գդալ սոդա
5-6 բաժակ ալյուր
5 գդալ կակաո

Կրեմի համար

400 գրամ կարագ
3 տուփ եռացրած խտացրած կաթ
1 տուփ խտացրած կաթ
200 գրամ սեւ շոկոլադ՝ 70-80%-անոց
50 գրամ շոկոլադ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին հարկավոր է թթվասերի մեջ լցնել սոդան, խառնել եւ թողնել մեկ ժամ: Նկատի ունենալով, որ սոդայի ազդեցության տակ թթվասերը բարձրանալու է, մեծ ամանի մեջ լցրեք, որ չթափվի: Մինչ սոդան եւ թթվասերը մեկ ժամ հանգստանում են, կարելի է պատրաստել կրեմը:mikado1

 

 

 

 

 

 

 

 

 

 

400 գրամ փափուկ կարագը լավ հարեք, հերթով ավելացրեք խտացրած կաթերը՝ եփած եւ չեփած: Բաղադրատոմսով նախատեսված է 4 տուփ եփած խտացրած կաթ, բայց ես առաջարկում եմ մեկը փոխարինել չեփածով, որպեսզի ավելի փափուկ լինի կրեմը: Նաեւ առաջարկում եմ այս կրեմին վերջում ավելացնել հալեցրած շոկոլադ՝ երկու տուփ, թեեւ բաղադրատոմսով նախատեսվում է կակաո: Շոկոլադը եւ փափկություն է հաղորդում կրեմին, եւ շատ ավելի համեղ է դարձնում այն: Հալեցնել կարող եք ինչպես միկրոալիքային վառարանում, այնպես էլ «ջրային բաղնիքի» վրա՝ խորը եւ ջերմակայուն ամանի մեջ լցրեք շոկոլադը եւ դրեք կաթսայի վրա, որի մեջ ջուր է եռում: Հիշեք, որ չպետք է շոկոլադով ամանի հատակը ջրի մեջ լինի, այլ գոլորշին պետք է հալեցնի շոկոլադը:

mikado 2

Կրեմը պատրաստելուց հետո անցնում ենք խմորին:

200 գրամ փափուկ կարագը լավ հարում ենք 6 ճաշի գդալ շաքարավազով, ապա հատ-հատ ավելացնում ձվի դեղնուցները: Ապա ավելացնում ենք մեկ ժամ սոդայի հետ փրփրած եւ հանգստացած թթվասերը:

mikado 4

Քիչ-քիչ ավելացնում ենք կակաոն, որից հետո՝ ալյուրը: Եթե ձեզ թվա, որ ալյուրը քիչ է, կարող եք էլի ավելացնել, պետք է դառնա փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր: Բաժանեք 6-8 մասի:

mikado 5Գրտնակեք շատ բարակ եւ դրեք ջեռոցի թավայի վրա՝ թավան շուռ տված վիճակում: Կարող եք գրտնակել միանգամից ջեռոցի  շոււռ տված թավայի վրա: Դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը` մինչեւ խմորը թխվի,  դա կարող է տեւել 5-8 րոպե` կախված ձեր խմորի հաստությունից: Ամեն դեպքում պետք չի հեռու գնալ, շատ արագ է թխվում` մինչեւ մի շերտը բացեք` մյուսը կարող է արդեն թխված լինել:

mikado 6

Թողեք սառչեն խմորի շերտերը, եւ միավորեք դրանք կրեմով: Վրան շոկոլադ քերեք:

mikado 7

mikado 8

Թողեք ամենաքիչը մեկ օր՝ մինչեւ կրեմը ամբողջությամբ ներծծվի, նոր մատուցեք: Սա այն խմորեղեններից է, որ 2-3 օր հետո ավելի համեղ է լինում:

Բարի ախորժակ:

mikado 9

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031