Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալ-Քայիդա»-ն սպառնացել է իրագործել նոր ահաբեկչական գործողություններ

Հունվար 10,2015 11:51

«Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է իրագործել նոր ահաբեկչական գործողություններ: «Շառլի Էդբո» խմբագրության վրա հարձակումը իսլամիստները անվանել են  պատասխան՝ Մուհամմեդի մարգարեությունը ծաղրելուն: Քուաշ եղբայրներից մեկը հարձակման ընթացքում հայտարարել է, որ գործել է «Ալ-Քայիդայի» հանձնարարությամբ: Գրում է News-ru.com-ը:

Այս բովանդակությամբ հաղորդագրություն հայտնվել է իսլամիստական կայքերից մեկում՝ ուրբաթ երեկոյան՝ հունվարի 9-ին: Ֆրանսիային սպառնացել են նոր հարձակումներ իրագործել, եթե պետությունը չդադարի պայքարել իսլամի, դրա սիմվոլների եւ մուսուլմանների դեմ: Հաղորդագրությունը պարունակում էր նաեւ տեսանյութ՝ «Ալ- Քայիդայի» խմբավորումներից մեկի առաջնորդի ելույթով: Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի մի քանի որդիներ անհարգալից են վերաբերել Ալլահի մարգարեությանը», այդ պատճառով նրանց դեմ դուրս է եկել «Ալլահի հավատարիմ զինվորների» խումբը եւ սովորեցրել  նրանց հարգալից լինել:

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031