Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ գետնաբքի պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

Հունվար 11,2015 18:46

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 18:00-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհը, Սևանի տարածաշրջանի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Ուժեղ գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը  փակ է:

Սևանում, Գավառում, Մարտունիում, Սարավանի լեռնանցքում (Զանգերի հատվածում) տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Սևանում, Գավառում, Մարտունիում ուժեղ քամի է:

Հանրապետության մյուս շրջաններում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031