Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում հանցախումբ կա, ու չունենք ոստիկանություն». Վարդան Հակոբյան

Հունվար 12,2015 16:54

Նախախորհրդարանի անդամների ու քաղաքացիական այլ ակտիվիստների մեքենաների հրդեհման դեպքերով նախորդ տարի հարուցված քրեական գործերը դեռ չեն բացահայտվել:

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի խոսքով, 6 մեքենայի հրդեհման դեպքերով էլ նորություն չկա. «Ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ-որ բան տեղից շարժվել է, դեպքերը բացահայտված չեն: Ժողովուրդը տեր կանգնեց իր զինվորներին, հանգանակեց գումարներ, որոնք փոխանցվեցին հրդեհված մեքենաների տերերին` վնասները վերականգնելու համար»:

Վարդան Հակոբյանը նաեւ ասաց, որ իրեն չեն ներկայացրել նույնիսկ իր հրդեհված  մեքենայի վնասի չափը. «Այս ռեժիմի օրոք չի բացահայտվելու այդ հանցագործությունները, ինչպես կարող են իրենք իրենց բացահայտել: Հայաստանում մի հանցավոր խումբ կա, որը կարող է միաժամանակ  6 մեքենա այրել, իսկ մեր ոստիկանությունը բացարձակ անգործության է մատնված: Կամ նման մեծ հանցախումբ կա Երեւանում ու չունենք ոստիկանություն կամ հենց ոստիկանությունն է պատվիրատուն»:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին տարբեր վայրերում հրդեհվեցին ակտիվիստների մեքենաներ:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031